Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆեդերիկա Մոգերինի. Վաշինգտոնը չի կարող միակողմանի դուրս գալ միջուկային գործարքից

Ֆեդերիկա Մոգերինի. Վաշինգտոնը չի կարող միակողմանի դուրս գալ միջուկային գործարքից
11.11.2017 | 01:20

Եվրամիությունը հետևելու է, որ Իրանի և գերտերությունների համաձայնագրով ստանձնած պարտավորությունները «հետագայում էլ բոլոր կողմերը ամբողջությամբ իրականացնեն»` հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ելույթ ունենալով ՈՒզբեկստանի Սամարղանդ քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսին՝ Մոգերենին ընդգծել է, որ համաձայնագիրը «եվրոպական և միջազգային բազմակողմ դիվանագիտության խոշոր ձեռքբերումն է»:

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ